ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Բանակը երկարաձգեց Փաշինյանի իշխանությունը, այնինչ մեկ վաշտով կարելի էր կալանավորել նրան։ Այս կարծիքին է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով՝ կատարվում է բանակի ոչնչացում, և դրան նպաստեց Գլխավոր շտաբը։ «ԳՇ-ն ոչնչացրեց մնացած հույսերը։ Ոչ մի տարբերություն չի լինելու, թե ով կլինի նոր պետը՝ Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արտակ Դավթյանը։ Նրանք չեն կարող դիմել կտրուկ քայլերի»,- ասել է նա։
Պավլիկ Մանուկյանը համոզված է, որ երկրում իշխանություն գոյություն չունի։
«Իշխանությունը գցած է ցեխի մեջ, բայց վերցնող չկա։ Շտաբը պետք է վերցներ այն»,- նկատել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ