ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ իշխանություններն այսօր կատարում են պոլիցայի, այն է՝ ոստիկանի դերը, ինչպես համակենտրոնացման ճամբարներում, բայց չի հաջողվելու, որովհետև հայը դեռ չի մեռել: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և երկուստեք բանագնացների նշանակմանը՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:
«Տպավորություն է, թե այս հողի տերերը, իշխանները մեռել են, և գործը հասել է արդեն ստրուկներին, ոնց ուզենան, էդպես կլինի։ Չի՛ հաջողելու, վստահեցնում եմ, ամբողջ աշխարհի հայությունը թույլ չի տա։ Այստեղ չկան նիկոլականներ, ռոբականներ կամ սերժականներ: Ես արգելու՛մ եմ ձեզ բոլորիդ՝ լուծել իմ գերդաստանի և իմ պապենական հայրենիքի խնդիրը»,-նշել է Մանուկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում: