ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 2-ը, եթե ժողովուրդն էլ չհեռացնի Փաշինյանին, հաստատ վերևից մի բան անելու են, որովհետև մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:
«Նիկոլն իր պարտականությունները կատարել է անթերի, հիմա էստաֆետը հանձնելու ժամանակն է»,-հավելել է մեր զրուցակիցը:
Խոսելով ընդդիմության հանրահավաքից՝ Մանուկյանը նշել է, որ սա հերթական ֆեյք միջոցառումն էր, և վերջապես ժողովուրդը տեսավ սրանց միասնական գործողությունները, որ չկա ընդդիմություն և իշխանություն:
Բանախոսն անդրադարձել է նաև, Բրյուսելում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր փաստաթղթի ստորագրմանը և դրա աշխարհաքաղաքական հետևանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում: