Պնդումը, թե «Հայաստան» հիմնադրամից 8 մլն դոլար է կանխիկացվել և յուրացվել, կեղծ է․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հայաստան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող, Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին:

Մասնավորապես, մամուլում տարածված տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել: Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է:

Համահայկական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:

Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ:



--00—ԼՄ