ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նկատեց` ՀՀ-ում մինչ օրս գործող ռազմական դրությունը չի համապատասխանում ստեղծված իրավիճակին: Նա կոչ արեց ընդունել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագիծը` ռազմական դրությունը վերացնելու մասին:
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը խմբակցության» անդամ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ ռազմական դրությունը խոչընդոտ չի ստեղծել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ սա խորհրդարանական ընդդիմության ներկայացրած ռազմական դրությունը հանելու երրորդ նախաձեռնությունն է:
Քոչարյանը նկատեց՝ ռազմական դրության պայմաններում արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ, ուստի ռազմական դրությունը կվերացվի իշխանությունների նախաձեռնությամբ:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացրած առաջարկը չընդունվեց՝ չներառվելով լիագումար նիստի օրակարգում:
--00--ԱԹ