ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Եվրոպական խորհրդարանը հաստատել և դատապարտել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Սիրիայի հակամարտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2021 թ. մարտի 11-ի բանաձևում աներկբայորեն հաստատվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի կողմից Սիրիայից բերված վարձկանների ներգրավման փաստը:
Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տվյալների համաձայն՝ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»:
Եվրախորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի նմանօրինակ գործողությունները:
«Եվրոպական խորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի և Լիբիայի հակամարտություններում, սա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում: