ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Կրեմլում ծայրահեղ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում վարձկանների մասին տեղեկություններով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ծայրահեղ մտահոգված են՝ ԼՂ հակամարտության գոտի Սիրիայից ու Լիբիայից անօրինական զինյալ խմբավորումների վարձկանների տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների պատճառով:
«Ես ձեռնպահ կմնամ ինչ-որ հստակեցնող մեկնաբանություններից: ԱԳՆ հայտարարությունը երկիմաստ չէ, այնտեղ իսկապես արձանագրվում է ծայրահեղ մտահոգություն՝ կապված այդ խմբավորումների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման հետ»,- ասել է Պեսկովը:
--00--ԱԹ