ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«1921թվականին Մոսկվայում կնքած Լենին-Քեմալ պայմանագիրը նորանկախ Հայաստանը պետք է վավերացնի, որովհետև այն ժամանակ Հայաստանը գտնվել է ռուսական բացահայտ ազդեցության տակ։ Մենք վիճարկում ենք դա՝ ասելով, որ դա բռնակցված հանրապետություն է եղել, այդ ստորագրողներն եղել են կոլաբորացիոնիստներ։ Մեր նմանները, որ գան իշխանության, բոլորը՝ Մյասնիկյանից սկսած, հետմահու դատվելու են՝ որպես հայրենիքի դավաճաններ, քանի որ համագործակցել են մեր թշնամիների հետ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առկա կարևոր այլ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: