ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր քննվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը: Դատարանն այս միջնորդություն մերժեց. Սարգսյանի գույքի կշարունակի մնալ կալանքի տակ:
Պաշտպանական կողմը Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը ոչ իրավաչափ էր գնահատել, այն համարել չհիմնավորված և չպատճառաբանված, ներկայացրել միջնորդություն՝ գույքը կալանքից ազատելու մասին:
--00--ԱԹ