ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է իր և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցածի ձայնագրություն, որով ապացուցում է, որ ինքը չի հայհոյել նախարարին սրճարանում:
Ըստ ձայնագրության՝ լրագրողը հարցնում է, թե նախարարն ինչո՞ւ է աշխատանքային ժամին գտնվում սրճարանում, ինչին նախարարը պատասխանում է, որ գիշերներն է աշխատում, լրագրողն էլ նկատում է, որ գոյություն ունի աշխատանքային ժամեր:
«Դրանից հետո ես անջատում եմ հեռախոսը և բարձրանում վերև, այդ ընթացքում Հակոբ Արշակյանը իմ հետևից գոռում է, որ այս օրը ես պետք է լավ հիշեմ, ես էլ ասում եմ` կհիշեմ: Հետո նա բարձրանում է վերև, հարցնում է որտեղ է Փայլակը և հարձակվում է ինձ վրա: Այդ ընթացքում որևէ հայհոյանք ու վիրավորական խոսք չի եղել»,ասել է Ֆահրադյանը:
--00—ՄՀ