ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Թուրք նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով Անադոլու գործակալությանը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Դինքի սպանությանը մասնակից է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, մեղադրանք է առաջադրված եղել նաև անձամբ իրեն` Գյուլենին, որ բնակվում է ԱՄՆ-ում:
Դատարանը Դինքի սպանության նախապատրաստման հարցում մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Ռամազան Աքյուրեքին, Ալի Ֆուաթ Յըլմազերին և Մուհարեմ Դեմիրքալեին: Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման, 10 տարով կազատազրկվի լրագրող Էրջան Գյունը:
Նշենք, որ այս գործով անցնում էր 176 մեղադրյալ, այդ թվում` նախկին դատախազ Զեքերիա Օզը, լրագրողներ, նախկին ոստիկաններ և ժանդարմերիայի ներկայացուցիչներ:
Որոշ մեղադրյալներ արդարացվել են:
--00--ԱԹ