ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայազգի սպանված լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ շնորհավորական ուղերձն սկսելով հենց Դինքի խոսքով:
«Մենք այն մարդիկ էինք, որոնք ձգտում էին իրենց դժոխքը դրախտի վերածել...»,-գրել է Փայլանը ապա հավելել.
«Հրանտ Դինքը 66 տարեկան է:
Ծնունդդ շնորհավո՛ր, Հրա՛նտ ախպարիկ: Լավ է, որ քո մեծ մարդկայնությամբ անցար մեր կողքով»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականին` Ստամբուլում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև: Նրան սպանողը 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթն է: Դատավարություն ցայսօր շարունակվում է:
--00—ԼՄ