ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
«Հարգելի գործընկերներ, մեր շատ սիրելի հանդիսատես.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մեր պրոֆեսիոնալ տոնի` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները:
Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը: Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:
Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս»,- ասված է ուղերձում:
--00--ԱԹ