ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը դատախազությունն այս փուլում ևս կարող է փոխել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի՝ հակասահմանադրական է ճանաչվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, պատգամավորն ասել է, որ այն դեռ չի նշանակում, որ «Մարտի 1-ի» գործը փակված է։
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասը բավարար չէ եզրահանգում անելու համար։ Գործը կկարճվի՞, թե՞՝ ո՛չ կախված է որոշման բովադակությունից։ Այն կհարպարակվի առաջիկայում։
«Որոշումը կարող է ազդեցություն ունենալ, բայց ոչ թե «Մարտի 1-ի» գործի կարճման, այլ ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը փոփոխելու միջոցով, գլխավոր դատախազության կողմից մեղադրանքը փոխելու միջոցով»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--00—ԼՄ