ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում խոսել է Պուտինի նախասիրությունների մասին։
«Պուտինի հոբբին՝ ընթերցանությունն է։ Հիմնականում պատմական գրականություն, հուշեր և այլ։ Նա բաժանորդագրվում է թերթերին։ Դրանք բերվում են Կրեմլ և Նովո-Օգարեվո։ Դրանք նրա հետ ինքնաթիռում են, երբ ինչ որ տեղ է թռչում։ Դրան զուգահեռ նա նաև ստանում է թերթերի ամփոփումները»,- ասել է Պեսկովը։
Հարցին, թե ինչպե՞ս է Պուտինը տիրապետում օտար լեզուների, օրիգինալով կարդում է, թե ոչ, Պեսկովն ասել է․
«Նա նայում է գերմաներեն և անգլերեն հեռուստաալիքներ։ Ոչ ամեն օր, բայց շաբաթվա մեջ մի քանի անգամ անգլերենով է զբաղվում։ Դրանք կարճ, բայց կանոնավոր պարապմունքներ են»։
--00—ՄՀ