ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ռուսական rg.ru գործակալություն, հղում անելովով Դեղերի եվրոպական գործակալության տարածած հայտարարությանը, հայտնում է, որ անգլո-շվեդական «AstraZeneca» դեղագործական ընկերության կողմից արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութն այսուհետ կոչվելու է «Vaxzevria»։
Անվան փոփոխությունը, ըստ Շվեդիայի բժշկական արտադրանքի գործակալության, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ բացասական արձագանքներ է տարածվել, իսկ պատճառն այն է, որ դեղամիջոցի պատվաստումից հետո զգալի թվով մարդկանց մոտ արյան մակարդելիության խնդիր է առաջացել։ Դա է պատճառը, որ եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը։
Ընկերությունը նաև նշում է, որ անվան փոփոխությունը չի ենթադրում դեղի բաղադրության կամ հատկությունների փոփոխություն, կարող է փոխվել պիտակավորումը, փաթեթավորումը և պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը։
--00—ԼՄ