ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հայտարարել է որոշման մասին, որով երկարաձգվում է տեղացիների ինքնամեկուսացումը տներում՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին գրել է Интерфакс-ը։
Ի սկզբանե, ինքնամեկուսացման միջոցառումները պետք է ավարտվեին ապրիլի 8-ին, բայց այժմ դրանք երկարացվել են մինչև մայիսի 4-ը:
«Կա մի կոշտ իրողություն, որը մենք պետք է հասկանանք: Եթե մենք չշարունակենք սոցիալական հեռավորության վճռական արշավը նահանգի ներսում, ապա վիրուսը կշարունակի տարածվել հրդեհների նման և հասնելու է նահանգի յուրաքանչյուր անկյուն», - ասել է Ինսլին:
Նահանգի տարածքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6000 դեպք, մահացել է շուրջ 260 մարդ։