ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովին, գրում է, որ ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակը, որը Չինաստանում կորոնավիրուսի բուժման փորձարկում է անցնում, մատակարարվել է նաև Թուրքմենստանին: Ըստ մշակողների՝ այն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ:
Աղբյուրը նաև նշում է, որ դեղամիջոցը՝ որպես մարդասիրական օգնություն, ուղարկվել է նախ Չինաստան կորոնավիրուսի բուժման փորձարկման համար:
«Դեղամիջոցը մատակարարել ենք Թուրքմենստան: Սա մարդասիրական խմբաքանակ չէ, միջոցներ են հատկացվել, և նրանք գնել են այն իրենց համար: Խմբաքանակը մեծ էր՝ մոտ 2 հազար փաթեթ», - ասել է Պետրովը, ապա հավելել, որ բանակցություններ են ընթանում այն Հայաստանին ևս մատակարարելու մասով:
«Տրիազավրինը»՝ ազոլոազինների ընտանիքի ուղիղ ազդեցության ռուսական հակավարակային դեղամիջոց է: Ըստ մշակողների՝ այն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ: