ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Աշխատանքային այցով ՀՖԿՍՊԻ (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ) է այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ փոխնախարարը եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։ Շրջայցն ավարտվել է կլոր սեղանի շուրջ։
Քննարկել են բուհում տեղի ունեցած փոփոխությունները թե՛ ուսումնական, և թե՛ վարչական մասերում։ Ներկայացվել են կատարված բարեփոխումները, բարեկարգումները, գրանցված առաջընթացը։
Զրուցել են բուհի տեսլականի, նախատեսվող ծրագրերի հնարավոր խոչընդոտների և ծրագրային առաջընթացին խանգարող հանգամանքների շուրջ։
Թռչունյանն իր աջակցությունն է հայտնել բուհի կողմից արվող առաջարկներին, հավելել, որ բուհն ազատ է, առաջարկություներով ու խնդիրներով կարող է հանդես գալ, կլսեն և կքննարկեն։
--00--ԱԹ