ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, որ ընդդիմադիրները նախանձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մարզերում նման հյուրընկալության չեն արժանա: 24News-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ վարչական որևէ ռեսուրս չեն կիրառում, մարդկանց, այդ թվում երեխաների հավաքների չեն տանում:
Ի դեպ, հավաքներին երեխաների մասնակցության մեջ որևէ վատ բան չի տեսնում։ «Վա՞տ է, որ երեխաները սիրում են իրենց վարչապետին, գնում, հաճույքով մասնակցում են հանդիպմանը»,-ասաց իմքայլականը։
Գելխեղդների մասին Փաշինյանի հայտարարությունը Սարուխանյանը չմեկնաբանեց՝ նշելով միայն՝ ով պետք է, հասկացել է:
Մանրամասները՝ տեսանյութում։