ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մարտի 26-ին:
Նշենք նաև, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Անդրանիկ Սիմոնյանը մի քանի օր անց նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, ապա՝ ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:
--00—ԼՄ