ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ գլխավոր դատախազությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով է ուղարկել 2020 թ. ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը, որը նաև հրապարակված է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:
Մանրամասն ներկայացված է Դատախազության սահմանադրական լիազորությունների բոլոր ուղղություններով կատարված ահռելի ծավալի աշխատանքը:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ուզում եմ նշել, որ առանձին բաժին է հատկացվել 2020 թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված հանցագործությունների քննությանը»,- հայտնել է նա:
--00—ՄՀ