ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ խորհրդականի՝ նյութերը ՀՔԾ-ում քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախաատրասելու և ընթացքը լուծելու նպատակով են։
Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրություններ էր սկսել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հրապարակումներում։
Ազգային ժողովում վիճաբանություն ու ծեծկռտուք էր սկսվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև։ Ծեծկռտուքին մասնակցել էին նաև այլ պատգամավորներ։