ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ապրիլի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչը, 36-ամյա Գևորգ Խնկոյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Գաի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոզա Պետրոսյանին և 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և բախվել ծաղկի սրահին պատկանող ծաղկի տաղավարներին, կոտրել մի քանիսն ու վնասել ծաղկի սրահի որոշ հատված, գրում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածները՝ Ռ. Պետրոսյանն ու Մ. Հակոբյանը, տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, իսկ Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
--00—ԼՄ