ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Քննություն է տարվում, քննչական վարչությունն ու մեր հետաքննիչները միասին պարզում են պայթյունի վերջնական պատճառը։ Այս մասին 24TV-ին հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Նախնական տվյալներով, հաշվառման արդյունքներով վիրավոր է երկու մարդ, փլատակների տակից հանեցին, մեկի մասին տեղեկություն չունենք։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։
-- 00—ՄՀ