ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ռազմագերիների հանձնելու հարցը լուծված է և փակված: Ադրբեջանը՝ իր պարտավորություններին համապատասխան, Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն` ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,- ասել է Բայրամովը։
Արտգործնախարարը նշել է՝ որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է ձերբակալված լինեն ռազմական գործողությունների ժամանակ:
«Իսկ նրանք, ովքեր ավելի ուշ ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության արդյունքում, կարող են կոչվել ահաբեկիչներ, բայց ոչ ռազմագերիներ»:
--00--ԱՀ