ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ի սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նրա մահը համազգային կորուստ է: Հրայր Հովնանյանի մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»:
--00--ԱՀ