ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի համաձայն՝ կսահմանվեն պետական պարգևների ու կոչումների նոր տեսակներ, գրում է «Արցախպրես»-ը։
«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի համաձայն, պետական պարգևների ու կոչումների տեսակները կհամալրվեն՝ Բարեկամության շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով և Արցախի Հանրապետության Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումով:
«Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Արցախի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» նոր օրենքի նախագծում նախատեսել դրույթներ նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են Արցախի Հանրապետության քաղաքացիները: Նախկինում շնորհված ԽՍՀՄև ՀԽՍՀ պետական պարգևները պետք է պահպանեն իրենց ուժը»,-նշված է օրինագծի բնութագրում:
--00—ԼՄ