ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Բելառուսն անկեղծորեն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին պայմանավորվածությունները: БЕЛТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
«Անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին պայմանավորվածությունները: Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին՝ այդ սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ, որը տևել է 30 տարի»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարը հավելել է, որ իր դիրքորոշման մասին գիտեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:
«Վստահ եմ, որ իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում և վրեժ չի լինելու»,- հավելել է Լուկաշենկոն։
--00—ՄՀ