ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Մայիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել են օկուպացված Շուշիի տուն-թանգարան։ ԱՊԱ-ն հայտնում է, որ տեղեկությունը տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկրի ղեկավարները կարճ շրջայց են կատարել թանգարանի տարածքում, որից հետո Լուկաշենկոյին է ներկայացվել Շուշիի գլխավոր հատակագիծը։
--00—ՅՄ