ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Լրագրող Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության համար իրեն սպառնում են և երեխայի լուսանկարն են համացանցում տարածում։ ՀՀ ոստիկանության լրատվականից լրատվամիջոցներին հայտնել են, որ լրագրողի հաղորդման մասով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնել էին, որ լրագրողին սպառնալու վերաբերյալ հրապարակումներն արձանագրվել են ՀՀ դատախազության կողմից և ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարականով։
Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել է ապրիլի 14-ին, լրագրողի երեխայի լուսանկարները տարածողը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամներից մեկն է։ Այդ մասին իր ֆեյսբուքում էջում գրառում էր արել լրագրողը։
--00—ԼՄ