ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Անկարայի՝ հակամարտության լուծման համար Ուկրաինային «անհրաժեշտ աջակցություն» տրամադրելու պատրաստակամության մասին, երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնում է, որ Թուրքիան չի սատարում հակամարտության մեջ գտնվող կողմերից ոչ մեկին։
Հասկանալի է, որ ռուս-ուկրաինական բախումը ունի երկուսից ավելի շահառու եւ Դոնբասում իրավիճակի սրումը ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ դրանից բխող լրջագույն հետեւանքներով։
Ըստ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի ՝ Ռուսաստանը նախատեսում է ուկրաինական սահմանին իր զինված ուժերը հասցնել 56 գումարտակի տակտիկական խմբերի եւ 110 000 մարդու: Սահմանին արդեն իսկ կա 330 մարտական ինքնաթիռ եւ 240 ուղղաթիռ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
--00—ԼՄ