ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
«Այսօր չունեմ հնարավորություն պատասխանել զանգերին, ինչպես նաև չեմ կարող մեկնաբանել Mediaport-ի նյութը Ալեն Սիմոնյանի՝ «Իշխանություն» ֆիլմի հետ կապված կինոթատրոններ կատարած կամ չկատարած զանգերի մասին: Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում, կոնկրետ ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել», - նշել է նա:
Նշենք, որ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը զանգահարել է «Դալմաի», «Մեգամոլ» և մի քանի այլ կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը։ Կտրուկ մերժում ստանալով, նա սկսել է սպառնալ, թե ստիպված կլինի այդ մասին զեկուցել Նիկոլ Փաշինյանին և մի քանի «ընկերական խորհուրդ» տալ ՊԵԿ նախագահին:
Ֆիլմը մեծ էկրան է բարձրանալու այսօր՝ ապրիլի 16-ին։
--0--ԿԿ