ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Փաշինյանը սարսափելի վտանգ է, որը կործանում է մեր երկիրը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Շուտով տեղի կունենա «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան և Մկրտչյանը, ով ֆիլմի գլխավոր ռեժիսորն է, պատմեց դրա առանձնահատկությունների և առանցքային թիրախների մասին։
Ֆիլմն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ թերևս մեր իրականության առաջին քաղաքական դրաման է։
Ռեժիսորի խոսքով, ֆիլմի միջոցով ինքը ներկայացնում է իր գաղափարներն ու պատկերացումները, քանի որ չի կարող անտարբեր մնալ այն իրավիճակում, երբ պետությունը կործանվում է։
--00—ԱՊ