ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից՝ 2020 թ․ պատերազմի հետևանքով երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրելու նպատակով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունն, ըստ անհրաժեշտության, կբաշխվի պետական հոգածության կացարաններում ապրող արցախցիներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ հումանիտար օգնության կոչին արձագանքելու համար և նշել, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի արցախցիներին հասցեագրված առաջին օգտագործման պարագաների բաշխումն իրականացվի կարիքին համապատասխան և օպերատիվ։
--00—ՄՀ