ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան ալիքում գրել է․
«Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հանձնվելու են Ադրբեջանական Հանրապետությանը։ Նույն տեղեկության համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն
պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի Ադրբեջանի Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։
Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով՝ հետևյալ հարցերը.
1) արդյո՞ք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ
համայնքներում հանդիպել է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորել է
սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,
2) արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը
բնակչությանը հայտնել է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից
ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,
3) արդյո՞ք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը
հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է աջակցություն,
օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ
աջակցություններ են,
4) արդյո՞ք նախարար Խանումյանը հայտնել է բնակչությանը, որ սույն
հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով,
որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները,
շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով
կամ ում կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։
Նախարար Հայկ Խանումյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը, մինչ օրս չի պատասխանել հարցմանը»։
--00--ԱՀ