ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան: Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև գերիների թեմային:
Մեր քննարկումների ժամանակ մեծ տեղ ուներ այն հարցը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական ու տարածաշրջանային իրադարձությունները՝ ներառյալ պատերազմը: Ես Վրաստանի նախագահին մանրամասն, հետո արդեն նաև այլ գործընկերների ներկայացրեցի Հայաստանի տեսակետները:
Երբ խոսում ես տարածաշրջանի և պատերազմի մասին, չես կարող մոռանալ մեր այն հայրենակիցների ճակատագրի մասին, ովքեր այսօր գերության մեջ են կամ պատանդ են: Ցավոք սրտի, նրանց կյանքը, նրանց գերությունը հակառակորդի կողմից օգտագործվում է որպես խաղաքարտ՝ այս կամ այն նպատակի ծառայեցնելու համար: Սա անթույլատրելի է՝ նույնիսկ պատերազմող պետությունների միջև, անընդունելի է միջազգային որևէ օրենքով: Առհասարակ, անթույլատրելի է զուտ մարդկային իմաստով, սա հակամարդկային քայլ է: Որպես նախագահ՝ պետք է անընդհատ բարձրաձայնեմ այս հարցը, քանի դեռ այն չի լուծվել»:
Առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ