ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` զեկույցը օբյեկտիվ գնահատելով, քանի որ արձանագրված են դրական և բացասական քայլերը:
Թաթոյանը մտահոգիչ է համարում մեր երկրում անհանդուրժողականության մակարդակը, նշում` այն վտանգավոր չափերի է հասնում: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներին, նշել` կոպիտ խախտումներ են արձանագրվել:
«Սյյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի հայտնվելն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների սկզբունքներին և ապալեգիտիմ է, դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»,– ասել է նա:
Պաշտպանը նշել է, որ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողներն իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ պետք է այդտեղից հեռանան:
«Սահմանի հետ կապված ցանկացած գործընթաց չպետք է մարդկանց բնականոն կյանքը խաթարի»,- ասել է նա:
Արման Թաթոյանը նշել , որ Ադրբեջանի նպատակներից է նաև, օգտագործելով մեր հայրենակիցների գերի լինելու փաստը, լարված պահել այստեղ մթնոլորտը:
«Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները, եթե միջազգային կառույցները չեն արձագանքելու դա նշանակում է, որ խրախուսում են դա և վտանգավոր նախադեպ է ստեղծվում»,- ասել է նա:
--00--ԱԹ