ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվությունը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանն ընդունվում են COVID-19-ով ծննդկաններ, սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Բժշկական կենտրոնից:
«Սա, թերևս, շփոթության արդյունք է, քանի որ կորոնավիրուսով հիվանդ հղիների բուժումն իրականացնում է մեր բուժկենտրոնը: Բուժկենտրոնը և ծննդատունն առանձին մասնաշենքեր են՝ իրարից զգալի հեռավորության վրա:
Մեր ծննդատանը շարունակվում է հղիների և ծննդկանների վարման սովորական ընթացքը:
Ծննդատունն առաջարկում է՝
անվճար ծննդօգնություն և նախածննդյան հսկողություն,
բարձր ռիսկի հղիների հսկողություն բոլոր ախտաբանական վիճակներում,
անհատական մոտեցում յուրաքանչյուր հղիին,
հետծննդյան հիվանդասենյակներ նախատեսված մոր և մանկան համար,
նորածինների վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և հատուկ խնամքի բաժանմունքներ՝ ապահովված նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով,
պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմ»:
--00--ԱԹ