ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ապրիլի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:15-ի սահմանում Լոռու մարզի բնաիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած «IZH» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
--00—ԼՄ