ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը տեղափոխվել է Երևան՝ Քննչական կոմիտե: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
«Ներկայումս Մխիթար Զարգարյանը Քննչական կոմիտեում է»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել մարզի համայնքներ: Բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիները գոչել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ»։ Հնչել են նաև հայհոյանքներ և վիրավորանքներ:
Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հարուցված է քրեական գործ։
--0--ԿԿ