ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ապրիլի 21-ին ճեպազրույց է տվել, որի շրջանակում անդրադարձել է նաև Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության։
Լրագրողներից մեկն ասել է, որ ապրիլի 24-ին նշվում է հայեր ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Բայդենը կկատարի՞ իր խոստումը և կճանաչի՞ հայերի ցեղասպանությունը, Սպիտակ տան մամուլի խոսնակը պատասխանել է. «Կարծում եմ՝ շաբաթ մենք ավելին կասենք Հիշատակի օրվա մասին»:
Հիշեցնենք, որ 1 տարի առաջ՝ նախագահի թեկնածու եղած ժամանակ, Ջո Բայդենը ոգեկոչել է 1.5 միլիոն հայ զոհերի հիշատակը՝ խոստանալով, որ կաջակցի այդ սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերին:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնում հայ ժողովրդի դիմագրաված վայրագությունները` Հայոց ցեղասպանությունը: Ընտրվելու դեպքում ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և կդարձնեմ մարդու համընդհանուր իրավունքները գերխնդիր», - գրել էր Բայդենն իր Թվիթերի էջում։
--00—ԼՄ