ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19-ի տարածումը, բայց չի արել:
«Վարակը կարելի էր կանգնեցնել, չէ՞ որ Չինաստանից է դուրս եկել»,- ասել է Թրամփը և հավելել, որ Չինաստանը կա՛մ չի կարողացել դա անել, կա՛մ պարզապես չի արել դա։
«Մենք առևտրային գործարք ենք կնքել, սակայն դա հիմա երկրորդական է՝ համեմատած այն բանի հետ, թե ինչ է կատարվում վարակի հետ։ Այս իրավիճակն անընդունելի է»,- հայտարարել է Թրամփը:
Նշենք, որ մայիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը 1,095,210, որից 63,861-ը մահացել է, իսկ Չինաստանում վարակակիրների թիվը մոտ 11 անգամ քիչ է ԱՄՆ-ից՝ 82,874, որից մահացել է 4,633 մարդ: