ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայքլ Պենսը հանձնել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ այն բանից հետո, երբ Սպիտակ տան սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Թրամփի և Պենսի թեստի արդյունքնեը բացասական են: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ երբ ԱՄՆ նախագահին հայտնել են աշխատակցի վարակման մասին լուրը, նա վշտացել է և դիմել Սպիտակ տան բժշկին:
ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը կազմել է 73 հազար: Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1,2 մլն դեպք: Չնայած կորոնավիրուսով վարակման թվի աճին, ԱՄՆ-ի նախագահը հաստատել է, որ COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը կլուծարվի: