ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։
«1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդկայն անմարդկայնության ազգային օր»։ Բանաձևում շեշտը դրված է ցեղասպանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում», - գրել է Սեդա Ազնավուրը։
--00—ԼՄ