ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի հոգևոր առաջնորդի, կառավարության անդամների և ԱԺ անձնակազմի ուղեկցությամբ մասնակցել է Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրության և անմեղ զոհերի ոգեկոչման քայլերթին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան 3 պատերազմներում նահատակված քաջորդիների անմար հիշատակին:
Նախօրեին՝ երեկոյան, խորհրդարանի անձնակազմն Արթուր Թովմասյանի գլխավորությամբ մասնակցել էր Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկած Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթին:
--00--ԱԹ