ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Փետրվարի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
Ծաղկեպսակ է դրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում՝ որպես հարգանքի նշան Հայրենական Մեծ ու արցախյան պատերազմներում նահատակված արցախցիների հանդեպ:
Հուշահամալիրում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պատգամավորներ:
--00—ՅՄ