ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանություն տերմինի օգտագործելը շատ կարևոր քաղաքական պրոցես է, բայց իրավական հետևանքներ չի կարող ունենալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Բայդենը Ցեղասպանություն կասի, բայց այնպես չէ, որ դրանից հետո Թուրքիան ծնկի կգա։ Եթե ՀՀ-ն կարողանա ԱՄՆ-ի այդ խոսքի վրա կառուցել իր համար ստարտեգիական ուղղությունների առումով լավ քայլեր և օգտվել դրանից, դա կլինի ամենամեծ արդյունքը։ Սրանով ինչ-որ մի փուլ է ամփոփվելու։ Բոլոր այն կառույցները, որոնք այսքան տարի ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, պետք է մյուս նպատակների համար աշխատեն»,- կարծում է թուրքագետը։
Մելքոնյանը նկատել է, որ ավելորդ էմոցիաներն այս հարցում պետք է զսպվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ