ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, խիստ մտահոգել է թուրքերին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շտապել է այդ այն «ամբոխավարության վրա հիմնված» հայտարարություն անվանել: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան հերքում է այդ հայտարարությունը:
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու մեր սեփական պատմության մասին։ Քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության դեմ»,- ասել է նա։
--00--ԱԹ