ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Եվրոպական խորհրդարանում ներկայացված (Կանաչների հետ դաշինքով) Եվրոպական ազատ դաշինք կուսակցությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու Արցախի ժողովրդին:
«Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Մենք լիովին համերաշխ ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ: Հայոց ցեղասպանությունը պետք է հիշել և ճանաչել»,- նշված է Եվրոպական ազատ դաշինքի գրառման մեջ, որին կից օգտագործվել են նաև Հայոց ցեղասպանության և ճանաչման հեշթեգները:
--00--ԱՀ